Բացասական եմ վերաբերվում Ադրբեջանի հետ կոմունիկացիներ ստեղծելուն։ Այս մասին այսօր՝ մարտի 25–ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» լքած պատգամավոր Գոռ Գևորգյանը։
«Այս պահի դրությամբ թշնամական կեցվածք ունեցող պետությունների հետ քննարկել տարանցիկ փոխադրումների մասին, կարծում եմ՝ ժամանակավրեպ է»,- նշեց նա։
Անդրադառնալով ռազմական գործողությունների ավարտից հետո Սյունիքում ստեղծված իրավիճակին ու իշխանության պնդումներին, թե Սյունիքն անվտանգ է, «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորն ասաց.
«Սյունիքում լուրջ խնդիրներ կան՝ անվտանգության համակարգի համատեքստում, շփման գիծն ըստ էության դարձել է անմիջական և այս առումով պետք է հսկայածավալ աշխատանքներ տարվեն, հուսով եմ, որ այդ աշխատանքը կատարվում է, որովհետև տարբեր հարցեր, երբ բարձրաձայնվում են, պատասխանում են այնքանով, որքանով թույլատրելի է»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը