23 03 2021

«Ալյանս»-ը ընտրություններին կմասնակցի իր սեփական ցուցակով

«Ալյանս»-ը ընտրություններին կմասնակցի իր սեփական ցուցակով

«Ալյանս» կուսակցությունը Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի իր սեփական ցուցակով, առանց որեւէ դաշինքի, նախարարների այլընտրանքային կաբինետով եւ «գերժամանակակից սուպերծրագրով»: Այս մասին Ազգային ժողովի խորհրդարանական ժամին հայտարարեց անկախ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը:

Պատգամավորը խոստացավ առաջարկ ներկայացնել նոր ձեւաչափի եւ պլատֆորմի ձեւավորման վերաբերյալ, ինչպես նաեւ խոստացավ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ նոր համաձայնագիր ստորագրել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ