Սյունեցին այսօր ամեն օր իր կաշվի վրա զգում է՝ ինչ է նշանակում ապրել թշնամու անմիջապես կողքին և ամեն օր խնդիրներ լուծել, որոնք կապված են պրովոկացիաների, հանձնված տարածքների և ճանապարհների հետ։ Մեր երկիրն այսօր վերածննդի անհրաժեշտություն ունի բոլոր ոլորտներում, «Վերածնվող Հայաստան» կուսակցության հրավիրած անդրանիկ մամուլի ասուլիսին հայտարարեց կուսակցության ընտրված նախագահ Վահե Հակոբյանը։
«Արտաքին պարտքը 2.3 միլիարդով բարձրացավ 2.5 տարվա ընթացքում, ու դրա դիմաց մենք չտեսանք ոչինչ բացի պարգեւավճարներից: Կովիդի դեմ տանուլ տված պայքար: Հիշեցնեմ, որ երբ ամբողջ աշխարհն արդեն տագնապ էր բարձրացնում եւ լոքդաունի մեջ էին մտնում երկրները, Նիկոլ Փաշինյանը անտեսելով այդ ամեն ինչը եւ վեր դասելով իր անձնական շահը, քանց ազգային անվտանգության շահերը, սկսկեց իր քայլարշավը Սյունիքից եւ առաջարկեց պայքարել կովիդի դեմ պինցետով եւ թթի արաղով: Պայքարեցինք եւ ունեցանք 4000-ից ավելի զոհ միայն կովիդից: Ունեցանք մեր պատմության ամենախայտառակ ու աղետալի իրադարձություններից մեկը` տանուլ տված պատերազմ: Ինձ թվում է դրա արձագանքները դեռ երկար ժամանակ կտեսնենք, եւ ինձ թվում է ճիշտ հետեւություններ կանենք: Այդտեղ մենք ունեցանք 5000-ից ավելի զոհ, 7000-ից ավելի վիրավոր, անհայտ կորածներ, գերիներ եւ բազմահազար կոտրված ճակատագրեր: Արտաքին քաղաքականությունը տապալված, ինչի արդյունքում հրահրվեց այդ պատերազմը եւ ունեցանք այն, ինչ այսօր ունենք` ոչ ադեկվատ վարչապետ` իր ենթակա, ստորոգրայալներով, թիմակիցների մասին եմ ասում, մի քանի գրպանի օլիգարխներ, որոնք փորձում են պահել այս վիճակը»,-ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը