11 03 2021

Նյութերը մի քանի անգամ ուղարկվել են ՔԿ նախագահին, ով կոնկրետ գործով ոչ մի դատավարական գործիքակազմ չունի. փաստաբան

Նյութերը մի քանի անգամ ուղարկվել են ՔԿ նախագահին, ով կոնկրետ գործով ոչ մի դատավարական գործիքակազմ չունի. փաստաբան

Փաստաբան Արամ Վարդևանյանն անդրադարձել է ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի գործին՝ նշելով, որ առկա են նաև այնպիսի ակնհայտ դատավարական խախտումներ, որոնց պայմաններում միակ ելքը, որ քննիչը կարող էր ունենալ, եթե փորձեր ապահովել քննության օբյեկտիվությունը և լրիվությունը, իր ձևակերպմամբ, այդ քաղաքական գործի կարճումն է:

Ֆեյսբուքյան էջում Վարդևանյանը գրել է.

«Դատախազությունը հայտարարեց, որ քննիչը Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի վերաբերյալ իբրև գործով մեղադրական եզրակացությունն ուղարկել է գլխավոր դատախազություն։ Դատախազությունն, իհարկե, չխոսեց այն մասին, որ

1) Իմ կողմից ներկայացվել էր ծավալուն և գործի նյութերի մանրամասն վերլուծությամբ միջնորդություն՝ քրեական գործը կարճելու վերաբերյալ, քանի որ առհասարակ առկա չէ առնչությունը պարոն Մանուկյանի իրեն մեղսագրվող 301-րդ հոդվածով նախատեսված արարքին, ավելին քննիչի կողմից նույնիսկ ստացվել են հենց իրենց վարկածները հերքող ապացույցներ, որոնք առկա են գործի նյութերում։ Առկա են նաև այնպիսի ակնհայտ դատավարական խախտումներ, որոնց պայմաններում միակ ելքը, որ քննիչը կարող էր ունենալ, եթե փորձեր ապահովել քննության օբյեկտիվությունը և լրիվությունը, այս քաղաքական գործի կարճումն էր։ Իհարկե, նման քաղաքական պատվերի դեպքում քննիչը պետք է ուղարկեր գործը դատախազություն։

2) Այսօր ներկայացվելու է նաև բողոք դատախազություն, որի նպատակն է սպառել այդ միջոցը, քանի որ դատախազությունից ակնկալել իմունային դիմադրություն քաղաքական պատվերների մասով՝ խիստ անհավանական է, նույնիսկ իմ պես լավատես մարդու պարագայում։

3) Վազգեն Մանուկյանի վերաբերյալ քրեական/քաղաքական գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ նյութերը մի քանի անգամ ուղարկվել են հենց քննչական կոմիտեի նախագահին, ով, ի դեպ, կոնկրետ գործով ոչ մի դատավարական գործիքակազմ չունի», - գրել է Վարդևանյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ