10 03 2021

Արմեն Սարգսյանը վաստակել է դավաճան լինելու պիտակը. Արփինե Հովհաննիսյան



«Ես նախ ուզում եմ ներողություն խնդրել, որովհետև ես 2018 թվականին եղել եմ Արմեն Սարգսյան կոչեցյալի նախագահության համար կողմ քվեարկողներից մեկը, թե խիղճս հանգիստ է՝ չեմ գովել, ուրախ չեմ եղել, բայց մտածել եմ, որ մարդը գուցե ունի անցած ճանապարհ, իսկ ես՝ երիտասարդս իրավունք չունեմ քննարկել ինչ-որ մեկի անցած ճանապարհը:

Անցավ ժամանակ և 2018 թվականի իրադարձություններից հետո, ես դարձա նրա քննադատներից ամենակոշտը: Հաճախ շատերն ինձ ասում էին, որ չարժե այդքան կոշտ լինել, հետո ասում էին՝ դե դուք եք բերել, ինչ ես բողոքում և այլն: Ես մի համոզմունք ունեմ՝ չկա մարդ, ով չի սխալվում, բայց կան իրավիճակներ, որ դու պետք է հասկանաս, որ քո սխալը գին ունի»,- Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ ասաց Աժ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ