07 03 2021

Դաշնակցության դեմ կեղտոտ քարոզչությունը նոր թափ է հավաքում․ Իշխան Սաղաթելյան

Դաշնակցության դեմ կեղտոտ քարոզչությունը նոր թափ է հավաքում․ Իշխան Սաղաթելյան

Դաշնակցության դեմ կեղտոտ քարոզչությունը նոր թափ է հավաքում, այդ գործին ամբողջ պատերազմի ընթացքում և հետո լծված էր թուրք-ադրբեջանական մամուլը, այժմ նրանց միացել են Հայաստանում թուրքական շահերը սպասարկող որոշ խմբեր և անհատներ, ովքեր կեղծ կայքերով և էջերով Դաշնակցության մասին վարկաբեկիչ, սուտ նյութեր են տարածում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Ինձ համար հասկանալի է այս օրերին Դաշնակցության դեմ թուրքահպատակների սկսած արշավը, իրենք լավ գիտեն ՀՅԴ-ի դերը ազգային դիմադրողականության պահպանման և ազգային շահերն առաջ տանելու գործում, ուստի իրենք Հայաստանում պետք է թուլացնեն և վարկաբեկեն ազգային ուժերին՝ իրենց նպատակներին հասնելու համար:

Էս գլխից ասեմ, որ չի ստացվելու. ձեզ և ձեր տերերին մաքրելու ենք մեր հայրենիքից և ստեղծենք ազգային պետություն:

Հ.Գ Պահանջում եմ ԱԱԾ֊ից՝ բացահայտել այս անհայրենիք, անսրբություն անբարոյականի զավակներին և կանչել պատասխանատվության»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ