06 03 2021

Հանգուցալուծումը լինելու է քաղաքական. Բագրատ Եսայան



«Վերջին 3 տարիների ընթացքում այն տրամաբանությունը, որով գործում է  վարչապետի աթոռին նստած անձը, օրենքով նախատեսված որևէ լուծում կարծես չի աշխատում:

Հիշենք ՍԴ դեպքը. սկզբում քայլածների համընդհանուր մոտեցումն այն էր, որ սահմանադարկան փոփոխությունների համար հանրաքվե են անելու, հետո հանկարծ իրենք իրենց համար պարզեցին, որ կա իրավական այլ ճանապարհ՝ ԱԺ-ով փոփոխություններ անել Սահամնադրության մեջ և այդ ձևով իրականացնել այն ծրագիրը, որն ունեն: Հիմա նույնը վերաբերում է ԳՇ պետին, այն փոփոխությունները, որ նրանք փորձել են օրենքներով անել, Սահմանադրության մեջ հստակ նշված այդ պաշտոնյայի համար չի գործում, հիամ թե ինչ հանգուցալուծում կլինի... այդ հանգուցալուծումը կարծում եմ, որ իրավական հարթության մեջ պետք չէ փնտրել»,- հանրահավաքի ժամանակ Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ