Լեռնային Ղարաբաղում անարդար խաղաղությունը կհանգեցնի նոր պատերազմի, ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական հեղինակավոր ԶԼՄ-ների համար այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով ՝ պատերազմը ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ձախողումն էր, այլ Հայաստանի իշխանությունների։
«Մինսկի խումբն այժմ պետք է: Այն հարկավոր է և Ռուսաստանին: Թե որ ուղղությամբ է շարունակվելու ԼՂ կարգավիճակի շուրջ բանակցային գործընթացը, դժվար է ասել։ Սակայն համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ չափազանց անարդար խաղաղությունն երկար չի կարող տեւել», - նշել է երկրորդ նախագահը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը