Այս պահին Երևանում ընթանում է ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը։
Երկրորդ նախագահի ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակվել ասուլիսից։
Նա պատասխանում է մեր երկրում ընթացիկ ներքաղաքական զարգացումները լուսաբանող ռուսաստանցի լրագրողների հարցերին։
Մամուլի ասուլիսին մասնակցում են դաշնային և լայն մասսայականություն վայելող այլ ռուսական հեռուստաալիքներ, մասնավորապես՝ Առաջին ալիքը, «Ռոսիա» հեռուստաալիքը, ՆՏՎ-ն, ՌԵՆ ԹիՎին, ՌԲԿ-ն, «Դոժդը», ինչպես նաև Ռուսաստանի մի շարք խոշորագույն լրատվական գործակալությունները, այնպիսիք, ինչպիսիք են Russia Today-ը, «Սպուտնիկը», ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, ՌԻԱ «Նովոստին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը