02 03 2021

Քաղաքապետարանում ով ինչ ուզում անում է․․․ Խաժակյան

Քաղաքապետարանում ով ինչ ուզում անում է․․․ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

 

«Քաղաքապետարանում ով ինչ ուզում անում է․․․

Այսօր առիթ ունեցա ներկա գտնվելու կարմիր գծերի տուգանքների վարույթին և որպես քաղաքացի տեսնելու, թե ինչպե՞ս է իրականացվում վարչարարությունը։

 

Պարզվում է այս հարցում ևս ներկաները ջանք են ներդրել, տեղից խնդրահարույց այս համակարգը ապականելու համար։ Քաղաքապետը վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ է նշանակել մի մարդու, ով կարծում է, որ տուգանք նշանակելու/չնշանակելու հարցը կարող է լուծվել օրենքը՝ իր պատկերացումներով մեկնաբանելու շրջանակում։

Հիմա փորձում եմ հասկանալ վիճակագրությունը և տեսնում եմ, որ պաշտոնյան իսկապես գործում է ըստ իր ցանկությունների։ Մի դեպքում բոլորովին նույն դեպքով տուգանք նշանակվում է, մյուսով՝ «ջրվում»։

Առաջիկայում մանրամասն ուսումնասիրելու եմ ոլորտի խնդիրները և հանդես գամ ամբողջական լուսաբանմամբ»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ