02 03 2021

Շատ կարճ ժամանակ է մնացել, որ մենք ազատվենք պետությունը ջախջախած իշխանությունից․ Ռուբեն Հակոբյան



Պարզվում է, որ Մարտիմեկյան օրերին այդ ատելության, չարության մթնոլորտում մարդկանց մոտ տարածում է ինգֆորմացիա, որ իշխանությունները երեխա են սպանել: Նաև տարածում է դեսպանատներին: Լավ է, որ ԱՄՆ դեսպանություն ասում է, որ այսպիսի տեղեկություն կա, որը կեղծ է: Երևում է, որ լուրջ ծրագիր է: Եթե նկատի ունենաք, որ 2008-ի նախագահական ընտրությունների ողջ ընթացքում հայտարարվում էր, որ պետք է ազատվել մոնղոլ-թաթարական լծից, իսկ դրա կուլմինացիան այն էր, որ պետք է քշենք տականք ղարաբաղցիներին Երևանից: Տարածություն չէին թողնում նորմալ մտքի, որին հետևեց 10 զոհը: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի բակում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը։

«Ի վերջո լուրջ ծրագրով կարողացան ջախջախել բանակը: Այսօր արյունածոր է մեր բանակը, թեև հիմքն ամուր է: Շատ կարճ ժամանակ մնացել, որ մենք կազատվենք պետությունը ջախճախած իշխանությունից»,-հայտարարեց Ռուբիկ Հակոբյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ