02 03 2021

Կա՛մ պետք է ներողություն խնդրեք, կա՛մ պետք է հրաժարական տաք. Էդմոն Մարուքյանը՝ Արարատ Միրզոյանին



«Հարցս կապված է տեղի չունեցած ԱԺ նիստի հետ, և ես ուզում եմ ասել հետևյալը՝ որպես ԱԺ նախագահ, պարտավոր եք նման հարցերում լինել անաչառ: Եթե որոշում կար, որ խորհրդի նիստը պետք է բոյկոտել, որ չկայանա, ապա դուք նվազագույնը պետք է ներկյանայիք, բացեիք այդ նիստը և իրազեկեիք մեզ, բայց դուք ձեր պարտականությունները չեք կատարում, պարոն Միրզոյան: Ես նաև չեմ տեսնում ձեր դերակատարումը երկրում ստեղծված ճգնաժամի համատեքստում ձեր անելիքների հետ կապված, ՀՀ 2-րդ կամ 3-րդ պաշտոնյան եք, օրակարգից դուրս հարց են տալիս, ջղայնանում եք»,- ԱԺ նիստի ժամանակ դիմելով Արարատ Միրզոյանին՝ ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:  

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ