27 02 2021

«Սա ի՞նչ գործ ունի այստեղ». գեներալները խորհրդակցության սենյակից դուրս են հրավիրել Արսեն Թորոսյանին

«Սա ի՞նչ գործ ունի այստեղ». գեներալները խորհրդակցության սենյակից դուրս են հրավիրել Արսեն Թորոսյանին

Mediaport-ի տեղեկություններով՝ երեկ նախագահ Արմեն Սարգսյանի հետ Գլխավոր շտաբ էր գնացել նաև Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, սակայն նրան չի հաջողվել ներկա գտնվել գեներալների հետ հանդիպմանը:

Գեներալները նկատելով Թորոսյանին՝ հարցրել են՝ «սա ի՞նչ գործ ունի այստեղ», ապա դուրս են հրավիրել նրան խորհրդակցության սենյակից:

Իսկ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը ներկայացրել են փաստեր՝ պնդելով, որ Փաշինյանի հրաժարականի իրենց պահանջն անբեկանելի է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ