27 02 2021

Հայաստանը գտնվում է անդունդի եզրին. Արամ Ա․

Հայաստանը գտնվում է անդունդի եզրին. Արամ Ա․

Հայաստանը գտնվում է անդունդի եզրին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։

«Երկրի ներում տիրող քաոսային իրավիճակը հետզհետե խորանում է։ Քաոսն աղբյուր է անկանխատեսելի հետևանքների։ Զգույշ։ Հայրենիքի փրկությունը բոլորի կողմից զիջում է պահանջում, ինչպես նաև փոխադարձ հասկացողություն և վստահություն։ Այս գիտակցությամբ է հարկավոր գործել, կարող է վաղն ուշ լինել»,-գրել է Արամ Ա-ն։  

Հիշեցնենք, որ բանակի ղեկավարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում էր, որ ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ և պետք է հրաժարական տան։

Նիկոլ Փաշինյանը բանակի հայտարարությունից հետո հանդես եկավ ուղիղ եթերով, որի ժամանակ ասաց, որ ստորագրել է Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը և հանրահավաքի հրավիրեց իր կողմնակիցներին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ