26 02 2021

Նիկոլը ՌՈ պետին նշանակել է ԳՇ զինվորականներին գլխավոր շանտաժի ենթարկող․ Գաբրելյանով

Նիկոլը ՌՈ պետին նշանակել է ԳՇ զինվորականներին գլխավոր շանտաժի ենթարկող․ Գաբրելյանով

Նիկոլը ռազմական ոստիկանության պետ, Անդոն Քոչարյանի մտերիմ ընկեր Աշոտ Զաքարյանին նշանակել է Գլխավոր շտաբի զինվորականներին գլխավոր շանտաժի ենթարկող: Այս մասին տելեգրամյան իր էջում գրել է «Իզվեստի» թերթի տնօրենների խորհրդի նախագահ, ռուսաստանցի լրագրող Արամ Գաբրելյանովը:

«Նիկոլը ռազմական ոստիկանության պետ, Անդոն Քոչարյանի մտերիմ ընկեր Աշոտ Զաքարյանին նշանակել է Գլխավոր շտաբի զինվորականներին գլխավոր շանտաժի ենթարկող: Նա շատ ակտիվ սկսել է կոմպրոմատ հավաքել Օնիկի գլխավորությամբ բանակի ղեկավարների դեմ: Ավելին, նա հիմա ցուցակով զանգում է բոլորին, ովքեր այս կամ այն պատճառով հեռացվել են ԳՇ-ից եւ ՊՆ-ից, այդ թվում՝ կոռումպացվածներին, եւ կոչ է անում ԳՇ-ի դեմ ելույթներ ունենալ՝ խոստանալով նրանց վերադարձնել իրենց պաշտոնները, կոչումները եւ կերակրել պետության հաշվին: Անդոն, մենք երկար ձեռքեր ունենք, մենք քո եւ քո կամակատարների բոլոր քայլերը նախապես գիտենք»,-գրել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ