18 01 2024

Տեսնեիք՝ ինչ թվով ռազմական ոստիկանություն էր պաշարել էն փողոցը, որով պետք է Պապիկյանն անցներ․ պատգամավոր



 

«Եթե որևէ մեկը կարող է զանգահարել, ճնշում գործադրել բանակում որևէ սպայի վրա և ասել՝ զինվորին պետք է շուտ թողնես տուն, ուրեմն խնդիրը ոչ թե զանգողի մեջ է, այլ պատասխանողի, առավել ևս այդ զանգը որպես սպառնալիք ընդունող և բավարարողի: Այդ պահանջը բավարարող սպան պետք է պատասխանատվություն կրի առաջին հերթին, որովհետև զինվորին միայնակ թողել է ձնահյուսի տակ: Երկրորդ, ի՞նչ է նշանակում արտաքին ճնշումներ, այսինքն ամեն անգամ ինչ-որ մեկը մեղավո՞ր է: Բա դուք ի՞նչ եք անում: Զորակոչված ցանկացած զինծռայող գտնվում է պետության հոգածության տակ և եթե անգամ հոսանքահարվի, դրա պատասխանատուն պետությունն է»,- մամուլի ասուլիսում ասաց Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի և Սուրեն Պապիկյանի ելույթներին, թե՝ ձնահյուսի տակ մնացած և մահացած զինվորի հարցով հարազատներն էին ճնշել սպաներին, որ շուտ թողնեն գնա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը, թե բանակում տարածված է խղամոլությունը, պատգամավորն ասաց, որ 5 տարում խաղադրույքները 3 մլրդ դրամից հասել են 5 տրիլիոնի։ «Նիկոլ Փաշինյանն օգտվում է խաղամոլություն քարոզող և տարածող ընկերութունների ծառայություններից։ «Վիվարո»-ի սեփականատերերի հետ ո՞ր պաշտոնյաներն էին Հունաստանի կղզիներում զվարճանում, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չէ՞ր, Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը չէ՞ր»,- ասաց պատգամավորը։

Հարցին, թե այսքան դեպք է լինում, ո՞ւր է Սուրեն Պապիկյանը, Թագուհի Թովմասյանն արձագանքեց․ «Ես Պապիկյանին մի անգամ տեսել եմ վերջերս, Վարդենիս էր գնացել։ Տեսնեիք ինչ թվով ռազմական ոստիկանություն էր պաշարել էն փողոցը, որով պետք է Պապիկյանն անցներ։ Ումի՞ց էր վախենում, ինչի՞ց էր վախենում։ Դե Նիկոլ Փաշինյանի կորտեժի մասին շատ ենք խոսել։ Եթե գնում ես դիրքեր, ահռելի թվով ոստիկանության կուտակումները սահմանային շրջաններում վախվորած ժողովրդի մեջ, ի՞նչ եք ուզում դուք ապացուցել։ Եթե վախենում եք իշխանությունից ու ձեր պաշտոնավարումից, հեռացեք, ոչ մեկ ձեզ չի ստիպելու էդքան տանջվելով կռավարեք։ Եթե էդքան տանջվում եք ու վախերով եք կառավարում, ճիշտ կլինի, որ չլինեք»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ