24 02 2021

Արա Սաղաթելյանին արգելվել է որևէ տիպի կապն արտաքին աշխարհի հետ. Գևորգ Գորգիսյան

Արա Սաղաթելյանին արգելվել է որևէ տիպի կապն արտաքին աշխարհի հետ. Գևորգ Գորգիսյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ այցելեցի Արմավիրի ՔԿՀ-ում պահվող, հայտնի ֆեյքի գործով կալանավորված ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին։ Ճշտեցի նրա որպիսությունը, ծանոթացա պահման պայմաններին, լսեցի նրա կարծիքը քրեական գործի վերաբերյալ։

Քիչ առաջ տեղացա, որ իմ այցից հետո՝ քննիչի որոշմամբ, Արա Սաղաթելյանին արգելվել է որևէ տիպի կապն արտաքին աշխարհի հետ, այդ թվում՝ հեռախոսազանգերը և տեսակցություններն ընտանիքի անդամների հետ:

Հուսով եմ՝ նախաքննական մարմինն ունի ողջամիտ բացատրություն նմանօրինակ պահվածքի համար և հրապարակային կներկայացնի այսպիսի գործելաոճի հիմնավորումները»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ