23 02 2021

Եթե հաջորդ անգամ անցնեք կարմիր գիծը, կստանաք պատասխան․ Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկաններին



 

«Ոստիկանապետի անունից փոխանցեցին, որ ինքը մեզ հետ կհանդիպի, բայց ոչ էսօր»,- ոստիկանության դիմաց ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։ Հավաքված քաղաքացիները վանկարկում էին «ամոթ»։ «Ոստիկանապետը, հստակ է, որ չի կարող պարզաբանում և բացատրություն տալ էսօրվա իր կողմից կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Սա լավ առիթ էր, որ ոստիկանապետը իջներ ներքև և ժողովրդի առաջ խոստանար, որ այլևս ապօրինություն չի կատարվի։ Հիմա մենք կարող ենք ժողովրդի ողջ զայրույթը ուղղել դեպի ձեզ, ձեր պետին։ Բայց մենք ձեզ շանս ենք տալիս։ Իմացեք, դուք եթե ձեր անցած կարմիր գիծը շարունակեք, մյուս անգամ ձեզ այցելության գալու ենք այլ կերպ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

«Էսօր դուք անցել եք կարմիր գիծը, սա ձեզ զգուշացում, եթե հաջորդ անգամ անցնեք կարմիր գիծը, կստանաք նույնկերպ պատասխան»,- հավելեց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ