Այսօր անհնազանդության ակցիայի ժամանակ լարված իրավիճակ ստեղծվեց, և ոստիկանները փորձեցին բռնի ուժով բերման ենթարկել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին, սակայն նրան հաջողվեց դուրս պրծնել ոստիկանների ձեռքից և հեռանալ ակցիայի տարածքից։
Նրան հետապնդեցին ոստիկանները և կրկին փորձ արեցին բերման ենթարկել։ Ինչպես նկատելի էր, Իշխան Սաղաթելյանի դեմքից արյուն էր հոսում։ Ի վերջո նրան բերման չենթարկեցին։
«Սա խուժանություն է, ոստիկանությունը շարունակում է ծառայել հանցագործ խուժանին, հատ-հատ պատասխան է տալու, սրանք թուրք են, սրանք հայ չեն, այսքան եթե մարդ էին թող գնային թուրքերի դեմ կռվեին, ոչ թե սեփական ժողովրդի։ Ես խոստանում եմ՝ Նիկոլին օր ու արև չեմ տալու, սա թող բոլորն իմանան»,– լրագրողների հետ զրույցում ասաց Սաղաթելյանը։
Նշենք, որ Կառավարության մասնաշենքերի մոտից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիա իրականացնող մի շարք քաղաքացիներ են բերման ենթարկվել ոստիկանություն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը