22 02 2021

ՀՀ տաղավարի ցուցանմուշներն Աբու Դաբի չեն հասել լոգիստիկ խնդիրների պատճառով․ էդիկ Բաղդասարյան

ՀՀ տաղավարի ցուցանմուշներն Աբու Դաբի չեն հասել լոգիստիկ խնդիրների պատճառով․ էդիկ Բաղդասարյան

«Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում անդրադառնում է Աբու Դաբիում անցկացվող ցուցահանդեսի ժամանակ Հայաստանի տաղավարի վերաբերյալ «Հետքի» նյութի վերաբերյալ  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության արձագանքին։ Գրառման մեջ ասվում է․

 

«Հակոբ Արշակյանի ղեկավարած նախարարությունն ասում է, թե լոգիստիկ խնդիրների հետևանքով է Աբու Դաբիում Հայաստանի տաղավարն այդպիսին, ցուցանմուշները տեղ չեն հասել: Սա մանրուք չի, սա պարզապես բանաձեւ է: Այսպես է եղել նաեւ պատերազմի օրերին՝ զրահաբաճկոնները տեղ չէին հասնում, զինտեխնիկան տեղ չէր հասնում կամ չափազանց ուշ էր հասնում: Այսպես է կառավարվում երկիրը, եւ մեր զոհերի գերակշիռ մասն այսպիսի կառավարման հետևանքով է եղել: Բայց մի տարբերություն, այնուամենայնիվ, կա: Արշակյանը հրամայել է ծառայողական քննություն սկսել: Ինքը՝ նախարարը, բնականաբար չի պատժվի, նա մանուկների համար նախատեսված անօդաչու սարքերի փորձարկումներ դեռ պիտի անի»:

Հիշեցնենք, որ «Հետքը» գրել էր, որ փետրվարի 21-25-ը Աբու Դաբիում ընթացող IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին Հայաստանը մասնակցում է դատարկ տաղավարներով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ