28 09 2023

Արցախից հարյուրավոր սպաներ այստեղ են․ պետությունը նրանց առաջարկ չի՞ արել. Էդիկ Բաղդասարյան

Արցախից հարյուրավոր սպաներ այստեղ են․ պետությունը նրանց առաջարկ չի՞ արել. Էդիկ Բաղդասարյան

«Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանն իր ֆեյսբույքյան էջում գրել է.

«Նորից եմ հարցնում 30-ն անց սպային՝ իսկապես ոչ մի բան չեն ասե՞լ, ոչ մի առաջարկ չի՞ եղել:

Հարցնում եմ, քանի որ չեմ հավատում, որ նույնիսկ այսպիսի անգնահատելի  ռեսուրսի մասին չի մտածում այս իշխանությունը: Սպայի վրա պետությունը հսկայական միջոցներ է ծախսել: Փորձառու սպաներ, ռազմական գործությունների մասնակցած: Ու հիմա չի էլ ուզում իմանա՝ իր այդ ռեսուրսն ինչ եղավ: Արցախի պաշտպանության բանակում հարյուրավոր սպաներ կային, որոնք արդեն այստեղ են, երկուսի հետ խոսել եմ, նրանց ճանաչում եմ: Որեւէ մեկը նրանց չի ասել, թե ինչ կարող են անել, ինչ պիտի անեն:  Բայց պետությունը նրանցից յուրաքանչյուրի հետ պետք է խոսեր, նրանցից շատերը  ուզում եմ ծառայել Հայոց բանակում: Ապահովեք նրանց բնակարաններով, առաջնահերթ:  Իսկ ովքեր որոշել  են լքել երկիրը, զրուցեք նրանց հետ,  համոզեք, որ չգնան երկրից»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ