22 02 2021

Մարդիկ կան ասում են՝ մի խանգարեք մեր Նիկոլին, այ ընգեր, ի՞նչ է անում Նիկոլը պետության համար․ Արամ Սարգսյան



Հասել ենք նրան, որ պետության ղեկավարի հետ այլևս հաշվի չեն նստում, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի հետ հաշվի չեն նստում։ Մամուլի ակումբում հայտարարեց «Հայաստանի դեմոկրատական կուսակցության» նախագահ Արամ  Գասպարի Սարգսյանը։

Նա նկատեց, որ այսօր Արցախին վերաբերող բոլոր հարցերի քննարկումներում Հայաստանը չկա և չի պատկերացնում, թե վաղը, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը վերսկսի բանակցությունները, ո՞վ է հայկական կողմից բանակցելու և ինչի՞ մասին:

«Փետրվարի 20-ի առթիվ ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարությանը Բաքվում մեծ արձագանքի արժանացրին, քանի որ խոսք էր գնում Արցախի հիմնահարցի իրավական կողմի մասին»,- ասաց Սարգսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ