19 02 2021

Ամեն ինչ կանխորոշված էր․ Ազգը պետք է պարտվեր ժողովրդին. Արա Վարդանյան

Ամեն ինչ կանխորոշված էր․ Ազգը պետք է պարտվեր ժողովրդին. Արա Վարդանյան

Քաղաքական գործիչ Արա Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«2008 թվականի մարտի երկուսին ՀՀ պաշտոնաթող Նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը ալիկ արզումանյանի հետ հեռախոսով խոսելիս ասաց.

- Շատ լավ եմ քնել։ Ինձ ինչ կա, մի քանի շարքով կանգնած ինձ պաշտպանում են։ Ամեն ինչ լավ է, այս իշխանությունը վերջացավ։ (փոխանցում եմ խոսակցության իմաստային բովանդակությունը)

Գիտե՞ք ինչու էր դա ասում։ Ասում էր քանզի իրենց զոհեր տալու հրեշավոր պլանն իրականություն դարձավ։ Իրենք գիտեին, որ իրենց «տերերը» կանեն այնպես, որ իրենք բանտերում կամ չեն հայտնվի, կամ էլ շատ քիչ կնստեն։ Իրենք գիտեին, որ այսուհետ Հայաստանի վրա լինելու է աննկարագրելի ճնշում տարբեր կենտրոններից։

Հենց այդ ճնշման արդյունքում, որոշ մարդիկ պաշտոններ ստացան, որոշները հայտնվեցին ԱԺ-ում։

Հենց այդ ժամանակ պետության և պետականության տակ ռումբ դրվեց։

Պայթյունը տեղի ունեցավ 2018-ին...

Արդյո՞ք հնարավոր էր խուսափել այդ պայթյունից։ Անկեղծ ասած` չգիտեմ։

2018-ին տեղի ունեցած հեղաշրջումից հետո, ԼՏՊ-ի բոլորիդ հայտնի և վերը մեջբերված հեռախոսազրույցի ձայնագրությունը վերացվել է յութուբից։ Այն այլևս չկա։ Չկա, ինչպես Արցախի 80%։ Չկա, ինչպես Ազատ ու Անկախ Հայաստանը...

Ամեն ինչ կանխորոշված էր։ Ազգը պետք է պարտվեր ժողովրդին...

Հ.Գ. Այսօր կա մեկ օրհասկան խնդիր` կրկին տոնել Ազգի հաղթանակը, ինչպես դա արեցինք 1994-ին»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ