17 02 2021

Տիկին նախարարի հետ քննարկել եմ հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձնելու հարցը․ Մարուքյան

Տիկին նախարարի հետ քննարկել եմ հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձնելու հարցը․ Մարուքյան

Երեկ հանդիպում եմ ունեցել Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Տիկին նախարարի հետ քննարկել եմ հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձնելու հարցը, թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար աղետին դիմագրավելու համար Միացյալ Թագավորությունից հումանիտար օգնություն ստանալու հնարավորությունը և որոշ այլ խնդիրներ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ