Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր այցելել է Ազատության հրապարակ, զրուցել քաղաքացիների հետ, լսել նրանց տեսակետները երկրում տիրող իրավիճակի և Շարժման գործունեության վերաբերյալ։
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին նա հայտարարել էր, որ այսուհետ Ազատության հրապարակը պետք է դառնա Շարժման շտաբը, որտեղ մարդիկ կհավաքվեն, կքննարկեն այս իշխանություններին հեռացնելու հարցն ու Հայաստանի ապագայի հետ կապված խնդիրները։
Մանուկյանը նաև նշել էր, որ մինչև հանրահավաքի օրը ամեն օր՝ ժամը 17։00-19։00, նա կլինի Ազատութան հրապարակում և կհանդիպի քաղաքացիների հետ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը