Եթե իշխանությանը թվում է, որ կարող է մեր հայրենիքի մի մասը զիջել, ունենանք 5000-ից ավելի զոհ, վիրավորներ, և այդ իշխանությունը բարոյական, քաղաքական իրավունք ունի իշխել մեր ժողովրդին, ինքը չարաչար սխալվում է։ Երբ որ ինքը ասում է չկա հասարակական պահանջ հեռացման, ինքը դրանով վիրավորում է մեր ժողովրդին և մեր հասարակությանը։ Այս մասին Ազատության հրապարակում հրավիրված հավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Պահանջ կա և այդ պահանջը առաջիկայում իշխող քաղաքական ուժը իր անձնական կաշվի վրա կզգա և կտեսնի։ Մենք մեր մարտավարության մեջ որոշակի փոփոխություներ ենք անելու, բայց մենք ասել ենք՝ այս իշխանության հեռացման ճանապարհը համաժողվրդական հանրային ճնշման միջոցով է տեղի ունենալու, մենք հասնելու ենք դրան»,- ասաց Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը