11 02 2021

Ես վախենում եմ մի օր արթնանանաք, տեսնենք, որ Սյունիքը տվել են․ Վազգեն Մանուկյան



Համաժողովրդական շարժում, որի նպատակն է իշխանությունը փոխել։ Մենք մեր ծրագիրը հստակ ձևակերպել ենք։ Ինչ վերաբերվում է ապստամբությանը, ապա համաժողովրդական շարժումը կարող է վերածվել ապստամբության, եթե դիմացինները գնում են այդ քայլին,այսինքն իրենց դիմադրությունը պարտադրում է ժողովրդին ապստամբության։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Բայց դա վերջին քայլն է, որը կարող է լինել, կարող է չլինեն։ Այս իշխանությունը պետք է մի օր շուտ հեռանա։ Ես վախենում եմ մի օր արթնանանաք, տեսնենք, որ Սյունիքը տվել են, դրա համար կոչ արեցի վաղը հավաքվել Ազատության հրապարակում»,- ասաց Մանուկյանը

Նա տեղեկացրեց որ որևէ օրակարգ չի փոխվել, օրակարգ փոխվել է այնքանով, որ հայտնի են դարձել գաղտնի փաստաթղթի կետերը և պարզ չէ թե այլ գաղտնի փաստաթղթեր կան, թե՝ ոչ։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ