11 02 2021

Երբ ֆեյքերի բրիգադիրը «պայքարում» է ֆեյքերի դեմ. Սոֆյա Հովսեփյան

Երբ ֆեյքերի բրիգադիրը «պայքարում» է ֆեյքերի դեմ. Սոֆյա Հովսեփյան

«Իմ քայլից» դուրս գալուս օրվանից  ֆեյքաբազարում հրահանգ իջավ գործելու և  բոլոր տեղերում տեղեկություն են տարածում, որ իբր միացել եմ ԲՀԿ– ին, Քոչարյանին և այլն   և որ ամենակարևորն է՝ վերցրել եմ 50000$։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Երբ ֆեյքերի բրիգադիրը «պայքարում» է  ֆեյքերի դեմ։

«Իմ քայլից» դուրս գալուս օրվանից  ֆեյքաբազարում հրահանգ իջավ գործելու և  բոլոր տեղերում տեղեկություն են տարածում , որ իբր  միացել եմ  ԲՀԿ ֊ին , Քոչարյանին և այլն   և որ ամենակարևորն է  վերցրել եմ 50000$ ։ (Իրենք իրենց էժան վարքագիծը ծախում են մեծ գումարով ի դեպ )։

Մինչև «Իմ քայլից» դուրս գալս էլ,  ասում էին «Նիկոլը քեզ 50000$ է տվել,  որ խմբակցությունում մնաս»։

Հիմա, որ էսա ֆեյք բրիգադին  այս օրենքով դատի տամ կարո՞ղ է  պատահի այդ  50000$ գա տեղն ընկնի))))»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ