Իշխանությունները տեղի ունեցող թե՛ ողբերգության, թե՛ կորուստների, թե՛ կոնկրետ ներքաղաքական օրակարգում հասունացած ճգնաժամի գործում իրենց պատասխանատվությունը, իրենց մեղավորությունը գիտակցելու փոխարեն, հերթական անգամ փորձում են մեղավորներ փնտրել ու գտնել և բնականաբար ամեն անգամ սլաքները ուղղվում է ընդդիմության ուղղությամբ։ Ես իհարկե կարող էի մտածել, որ իշխանությունը, կամ Նիկոլ Փաշինյանը հիշողության հետ կապված խնդիրներ ունեն և պարզապես չեն հիշում թե ինչ է խոսվել արտահերթ ընտրությունենր անցկացնելու հարցի հետ կապված։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետ Տոնոյանը։
Նա փորձեց թարմացնել իշխանության հիշողությունը․
«Կոնկրետ ԲՀԿ-ն նշել է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ կարող են անցկացվել բացառապես Նիկոլ Փաշինյանի հրաժարականի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատար չլինելու պարագայում: Եթե իշխանությունը կամ իշխանության առանձին ներկայացուցիչներ չունեն բավարար ազնվություն խոստովանելու, որ ոչ թե չկա խորհրդարանական ընդդիմության կողմից աջակցություն կամ չկա հանրային պահանջ արտահերթ ընտրություններ անցկացնելու, այլ ուղղակի Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէ հրաժարական տալ, զրկվել կառավարության ղեկավարի համար սահմանված բոլոր բարիքներից, կառավարական առանձնատունը վայելելու բարիքներից, ուրեմն՝ թող չփորձեն ընդդիմությանը մեղավոր կարգել»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը