Աբովյանի դպրոցի խնդրին վերջերս եմ ծանոթացել, իսկ Գյումրու թիվ 25 դպրոցի տնօրենի մրցույթին ծանոթացել էի հենց մրցույթից անմիջապես հետո, երբ դիմում ստացա ծնողներից և մանկավարժներից: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
«Տեղեկացնում էին, որ 4-2 է մրցույթի արդյունքները և ուղարկվել է փոխվարչապետին: Անձամբ եմ փախվարչապետին ուղարկել դիմումները և ակնկալել, որ ծնողների և շահառու համայնքի կարծիքը հաշվի առնեն: Հետո նաև իմացել եմ, որ մարզպետն է դիմել փոխվարչապետին, սակայն հետագայում փոխվարչապետը կատարեց ընտրություն՝ առավելություն տալով երկու ձայն հավաքած անձին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը