Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պատկերացնում ե՞ք Հայաստանը որևէ հաշվարկ չունի, թե որքան է մեր տնտեսությունը վնաս կրել հակաիրանական և հակառուսական պատժամիջոցների արդյունքում:
Այս հաշվարկը պետք է արվի և բոլոր պատեհ առիթներով ներկայացվի ամերիկացի գործընկերներին՝ ոչ թե ինչ-որ պահանջով, այլ զուտ, որպես հավելյալ փաստարկ այն հանգամանքի, որ մեր լոբբիստները Վաշինգտոնում $200մլն են պահանջում Հայաստանի և Արցախի աջակցության համար:
Այսպես է պետք Վաշինգտոնում համակարգել աշխատանքը, որ լոբբին և դիվանագիտությունը կարողանան աշխատել «փոխանցումներով» և «գոլ» խփել՝ առանց խախտելու ընդունող երկրի գրված և չգրված կանոնները:
Շատ լավ օրինակներ կան լոբբիի և դեսպանության համագործակցության 1990ականների փորձից, երբ՝ չնայած ներհայաստանյան լրջագույն հակասություններին, Վաշինգտոնում համագործակցել կարողանում էին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը