Հայ հեղափախական դաշնակցություն կուսակցությունը մինչ փաստահավաք խմբի ստեղծումը նախ առաջնային է համարում, որ առաջադրված հիմնախնդրի վերաբերյալ շատ հարցերի պատասխան ստանան պատշաճ կարգով հարուցման ենթակա քրեական գործերով՝ քրեական վարույթ իրականացնող մարմինների իրական անկախության պայմաններում: Ուստի անհրաժեշտ է այս պահանջների իրացմանը միտված մեր բոլորի ջանքերի համատեղումը՝ ի հակադրություն քաղաքական իշխանության ընդդիմանալուն, այս մասին նշված է ՀՅԴ պատասխան-նամակում, որն ուղղված է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանին:
ՀՅԴ-ի առաջակվող նախպայմաններից է այն, որ Արցախյան երկրորդ պատերազմի վերսկսման պատճառներն ու պարտության հանգամանքները պարզելու, ինչպես նաև պատերազմի 44 օրերի ընթացքում ռազմաքաղաքական ղեկավարության կայացրած որոշումները վերլուծելու նպատակով փաստահավաք խումբը պետք է ստեղծվի օրենքի ուժով և ոչ՝ իշխանության առաջարկած Կառավարության որոշմամբ:
Մյուս կարևորագույն առաջարկը վերաբերում է խմբում ներգրավված ուժերին. ՀՅԴ-ն կարևոր է համարում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների, ինչպես նաև Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի ներկայացուցիչների ներգրավվածությունը խմբում:
ՀՅԴ պատրաստակամություն է հայտնել քննարկելու փաստահավաք խումբ ստեղծելու՝ ԼՀԿ գաղափարը նամակում ՀՅԴ կողմից առաջարկված տեսակետների իրացման շրջանակներում:
Ներկայացնում են պատասխան նամակն ամբողջությամբ:
«Հարգելի պարոն Մարուքյան,
Ուսումնասիրելով Ձեր կողմից մեզ հասցեագրված 24.12.2020թ. գրությամբ ներկայացված 2020թ. սեպտեմբերի 27-ից սկսված և նոյեմբերի 10-ին ավարտված լայնածավալ պատերազմական գործողությունների վերաբերյալ կառավարության որոշմամբ փաստահավաք խումբ ստեղծելու առաջարկությունը, բարձր ենք գնահատում հիմնախնդրի վերաբերյալ լրիվ, օբյեկտիվ և հիմնավորված եզրակացություններ ստանալու Ձեր ջանքերը:
Ակհայտ է, որ առաջադրված հիմնախնդրի վերաբերյալ շատ հարցերի պատասխան պետք է ստանան պատշաճ կարգով հարուցման ենթակա քրեական գործերով՝ քրեական վարույթ իրականացնող մարմինների իրական անկախության պայմաններում: Այդ առումով չափազանց կարևոր է գործադիր իշխանության ղեկավարի իրավական և փաստացի ազդեցության չեքոզացումը քրեական վարույթ իրականացնող մարմինների վրա, հատկապես այն պայմաններում, երբ պահանջներ են առաջադրված գործադիր իշխանության ղեկավարի, բարձրաստիճան այլ անձանց և նրանց հետ փոխկապված մարդկանց պետական դավաճանության, վնասարարության, պետական գաղտինիքի հրապարակման և քրեօրեն պատժելի այլ արարքների համար պատասխանատվություն ենթարկելու հրամայականով: Ուստի անհրաժեշտ է այս պահանջների իրացմանը միտված մեր բոլորի ջանքերի համատեղումը՝ ի հակադրություն քաղաքական իշխանության ընդդիմանալուն:
Բայցև զուգընթաց վերը նշվածին, խիստ կարևորում ենք հիմնախնդրի վերաբերյալ լրիվ, օբյեկտիվ և հիմնավորված եզրակացություններ ունենալը և գտնում ենք, որ
Առ այդ, նկատի առնելով հարցի կարևորությունը՝ հայտնում ենք մեր պատրաստակամությունը վերը նշված տեսակետների իրացման շրջանակներում հանդիպել և քննարկել փաստահավաք խմբի ստեղծման Ձեր ներկայացրած գաղափարը:
Հարգանքով՝
ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ
ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը