ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ նախատեսված է, սակայն այցելության մանրամասները դեռ համաձայնեցվում են։ Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Իսկապես, ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահների այցելություն նախատեսվում է Լեռնային Ղարաբաղ, համանախագահների ծրագրերում կա։ Այդ այցի ամսաթիվը դեռևս որոշված չէ։ Մանրամասները հիմա համաձայնեցվում են բոլոր շահագրգիռ կողմերի հետ»,- ասել է Զախարովան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը