19 01 2021

Սա դավաճանած իշխանության ներկայացուցիչ է. քաղաքացին՝ ցուցահանդես այցելած փոխնախարարի մասին Yerkir.am



Yerkir.am-ը հայտնում է․ «ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանն այսօր նկարիչների միությունում տհաճ իրավիճակում հայտնվեց։ Մինչ ցուցահանդեսի ժամանակ Yerkir.am-ը փորձում էր փոխնախարարից հարցազրույց վերցնել, մեզ մոտեցավ մշակույթի ոլորտից մի կին եւ սկսեց վիրավորել։ «Դավաճանած իշխանության ներկայացուցիչ է այս կինը, Դուք հարցազրո՞ւյց եք վերցնում, ամոթ չե՞ք անում, ամաչե՛ք։ Սա՛ Հայաստանը, մեր հողերը, մեր կյանքը, մեր հաղթական ոգին դավաճանած իշխանության ներկայացուցիչ է։ Ձեր տեղը լինեմ, կհարգեմ իմ մասնագիտությունը եւ հարցազրույց չեմ վերցնի»,- ասաց նա, ներողություն խնդրեց հարցազրույցն ընդհատելու համար ու հեռացավ։

Մանրամասները դիտեք տեսանյութում»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ