15 01 2021

Իրենց համար առաջնայինը ոչ թե հայրենիքն է, այլ սեփական պաշտոնը․ Տիգրան Աբրահամյանը՝ իշխանության մասին

Իրենց համար առաջնայինը ոչ թե հայրենիքն է, այլ սեփական պաշտոնը․ Տիգրան Աբրահամյանը՝ իշխանության մասին

Տիգրան Աբրահամյանը գրում է․

«ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը նշում է, թե «հիմա տարբեր փորձագետներ ասում են, որ մի քանի տարի խաղաղ կապրենք, կհզորանանք, կվերազինվենք և մեր բաժին հաղթանակը կունենանք։ Կներեք, ես այս մտածողությունը համարում եմ հետադիմական և վնասակար»։ Այս մարդիկ դեռ չեն հասկացել, որ Ադրբեջանն ու Թուրքիան ձեռք բերվածով չեն բավարարվում և պատերազմից հետո բաց տեքստով հայտարարեցին հարվածի հաջորդ ուղղությունների մաս

ին։ Այս մարդիկ դեռ չեն գիտակցում, որ հային միայն զենքով կա փրկություն։ Այս մարդիկ չեն պատկերացնում, որ պատերազմի վերսկսումը միայն մեզանից չէ կախված։ Այս մարդիկ այդպես էլ չիմացավ, թե ինչ է բանակը և ինչ դեր ունեն նրա մասնիկը համարվող մարդիկ՝ ժամկետայինները, պայմանագրայինները, սպաները։

Այս մարդիկ ոչ միայն պարտվել են, այլ շարունակում են պարտության ընթացքը, սրանք հաղթանակի մասին նույնիսկ վախենում են մտածել կամ գուցե երազել՝ ոնց կուզեք հասկացեք, որովհետև իրենց համար առաջնայինը ոչ թե հայրենիքն է, մեր հողն ու ջուրը, մեր զոհված ընկերների ստեղծածը, այլ սեփական պաշտոնն ու բարեկեցությունը։ Հենց այսպես էլ սեփական կաշին փրկելու համար ոչնչացնում են ամեն ինչ՝ ազգային արժանապատվությունից մինչև պետական ինստիտուտներ, արժեքներ, մարտիկի ոգի, սրբություն չգիտակցելով, որ մեկ է՝ բոլորս միևնույն նավում ենք և հաջորդ հարվածների ծանր հետևանքները բոլորս ենք զգալու, այդ թվում՝ իրենք»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ