15 01 2021

Դավաճան իշխանությանը հեռացնելը պետք է լինի համահայկական պահանջ․ Իշխան Սաղաթելյան

Դավաճան իշխանությանը հեռացնելը պետք է լինի համահայկական պահանջ․ Իշխան Սաղաթելյան

Գյումրիում քաղաքացիների հետ հանդիպմանը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղթելյանը հայտարարեց․

«Այսօր Հայատանում կա իշխանություն, որն ի վիճակի չէ պաշտպանել պետության շահերը, իշխանության ներկայացուցիչները կառչել են աթոռներից և պոկ չեն գալիս, պետությունը հետևողականորեն տանում են կործանում։ Այսօր յուրաքանչյուր արժանապատիվ, գիտակից քաղաքացու թիվ մեկ խնդիրը պետք է լինի փողոց դուրս գալն ու այս դավաճաններին հեռացնելը։

Սա պետք է լինի համահայկական պահանջ, քանի որ այլ ճանապարհ չկա։ Համակերպվել այս վիճակի հետ, նշանակում է՝ համակերպվել հայրենիքը կորցնելու հետ»,-ասաց Սաղաթելյանը։

2,5 տարի առաջ ՀՀ-ում իշխանության եկան մի խումբ անձինք, որոնք իրենց գործունեության արդյունքում հետևողականորեն թուլացրին մեր ազգային դիմադրողականությունը, քայքայեցին բանակը, պառակտեցին հասարակությանը, վարեցին սխալ, անհետևողական, դավաճանական արտաքին քաղաքականություն, երկիրը հասցրին պատերազմի, դրա ընթացքում ցուցաբերեցին դավաճանություն, անգործություն, ինչի արդյունքում մենք կորցրինք մեր հայրենիքի 70 տոկոսը, տվեցինք 5000-ից ավելի զոհեր, 10 000-ից ավելի վիրավորներ, և այսօր մեր երկիրը գտնվում է ծանր վիճակում։

Անկախ բոլոր սադրանքներից՝ պետք է համախմբվել, գնալ առաջ՝ հանուն հայրենիքի փրկության»,- նշեց Սաղաթելյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ