«Դեժավյու» տելեգրամյան ալիքը գրում է․
«Ֆրինյուզը կստանա հանրապետական ծածկույթ ապահովող հեռուստատեսության արտոնագիր։ Այս մասին գրում է Դեժավյու տելեգրամյան ալիքը։ «Օրեր առաջ գրել էինք, որ Ալեն Սիմոնյանի կնոջը պատկանող Freenews հեռուստատեսությունը, ՀՌԱՀ-ի հայտարարած մրցույթում ներկայացրել է կեղծ փաստաթղթեր:
Այսօր Freenews -ի մեր աղբյուրից տեղեկացանք, որ Freenews-ում արդեն տոնական տրամադրություն է: Նրանց տեղեկացրել են, որ իրենք հաղթել են մրցույթում եւ առաջիկայում կլինեն եթերում: Ընդ որում Freenews-ին հատկացվելու է հանրապետական ծածկույթի հեռարձակման արտոնագիր»,- գրում է տելեգրամյան ալիքը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը