13 01 2021

Հայկ Մարությանի որոշմամբ 24 մլն դրամ է հատկացվում գազելներին «պլյոնկա» փակցնելու համար. Խաժակյան

Հայկ Մարությանի որոշմամբ 24 մլն դրամ է հատկացվում գազելներին «պլյոնկա» փակցնելու համար. Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ «Երևան» հիմնադրամի միջոցներից 24 մլն դրամ է հատկացվել 100 գազելներ «թաղանթապատելու» նպատակով։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Քանի դեռ դուք քննարկում եք Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնց ծայրն անգամ չի երևում, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ «Երևան» հիմնադրամի միջոցներից 24 միլիոն դրամ է հատկացվում «Անահիտ Սուքիասյան» Ա/Ձ-ին 100 գազելներ «մշակված դիզայնին համապատասխան թաղանթապատելու նպատակով»։

24 միլիոն դրամ գազելներին «պլյոնկա» փակցնելու համար։Բառեր չեմ գտնում սա մեկնաբանելու համար»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ