12 01 2021

Նիկոլական վտանգավոր «տնտեսական միկրոհեղափոխությունը»․ լինենք զգո՛ն․ Հայկ Ֆարմանյան

Նիկոլական վտանգավոր «տնտեսական միկրոհեղափոխությունը»․ լինենք զգո՛ն․ Հայկ Ֆարմանյան

Հայկ Ֆարմանյանը գրում է․

«Շատերը երևի կհիշեն, 2019թ. Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովի շրջանակներում, Ալիևի և Փաշինյանի հրապարակային, այպես կոչված, բանավեճը: Կհիշեն նաև, թե ինչ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ ԷՐ դա ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ հայության համար: Սակայն այժմ դա չէ կարևորը: Այդ բանավեճի ընթացքում, Փաշինյանը խոսում էր Ալիևի հետ քայլ առ քայլ առաջ գնալու և համատեղ, ինչ որ ՄԻԿՐՈՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ իրականացնելու մասին: Դե, քանի որ իր համար ամենակարևորը ՙՙհեղափոխություններն՚՚ են, ուրեմն մենք բոլորս արդեն մի քանի ամիս շարունակ, ամեն օր ու ամեն ժամ, ականատես ենք լինում այդ միկրոհեղափոխությունների՝ հայության համար խայտառակ ու նվաստացուցիչ արդյունքներին: Իսկ այժմ արդեն կարծես թե նորից նախապատրաստում է ինչ որ ՙՙմիկրոհեղափոխություն՚՚, որի բովանդակությունը դեռևս անհայտ է: Մոսկվայում երեկ ստորագրված նոր հայտարարության մասին շատերը արդեն տեղյակ են: Սակայն, ինչպես ասում են, արարողակարգից (протокол) դուրս կար ՉԱՓԱԶԱՆՑ ՈՒՇԱԳՐԱՎ մի դրվագ:

Արդեն ստորագրումից հետո, երեք երկրների ղեկավարների՝ մամուլի համար հայտարարությունների ժամանակ, Նիկոլ Փաշինյանը խոսեց ինչ որ տնտեսական նորարարությունների մասին (экономические новшества): Ահա հենց այստեղ կարող է թաղված լինել ՙՙշան գլուխը՚՚։ ԼԻՆԵՆՔ ԶԳՈՆ: Ամենևին չի բացառված, դեռ ավելին՝ այդ ՙՙտնտեսական նորարարությունները՚՚ կարող են հիմնված լինել միայն ադրբեջանական և թուրքական ՝ օդում սավառվող փողերի վրա և նորից ի շահ ադրբեջանական ժողովրդի, ինչի մասին մշտապես ասում է Փաշինյանը: Իսկ ինչ վերաբերում է Ալիևի ասած այն բանին, որ Մեղրիի տրանսպորտային միջանցքը բացելուց հետո Հայաստանը հնարավորություն կունենա դեպի Ռուսաստան և Իրան բեռնափոխադրումներ իրականացնել, ապա պետք է ասել հետևյալը.

1) նախ, ինչպես և նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարության 8-րդ կետը, այս խոստումը նույնպես, իրականություն դառնալու որևէ երաշխիք չունի:

2) Եթե նույնիսկ դա իրականություն դառնա, ապա անխուսափելիորեն հանգեցնելու է Քաջարանի, Կապանի, Ագարակի հանքահումքային ռեսուրսների արդյունահանման ու արտահանման ծավալների ԳԻՇԱՏԻՉ չափերով ավելացմանը ՝ ի վնաս մեր հաջորդ սերունդների: Քանի որ երկաթուղային ճանապարհով դա ավելի մատչելի կլինի: Իսկ Սոտքի ոսկու հանքավայրի կորստի պարագայում, մոլիբդենի և պղնձի հանքերի ԱՆԽՆԱ շահագործումը կդառնա գործող վարչախմբի համար ՙՙՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ՚՚ նկարելու ՓՐԿՕՂԱԿ….:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ