11 01 2021

Պատերազմի ընթացքում 2841 զինծառայող է զոհվել․ Ադրբեջանի ՊՆ

Պատերազմի ընթացքում 2841 զինծառայող է զոհվել․ Ադրբեջանի ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում մարտերի ընթացքում զոհվել է 2841 զինծառայող, գրում է ТАСС-ը:

«Զոհվել է Ադրբեջանի զինված ուժերի 2841 զինծառայող»,- ասվում է նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ եւս 64 մարդ համարվում է անհետ կորած, նրանց որոնման ու նույնականացման աշխատանքները շարունակվում են:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հետևյալ թվերն էր հրապարակել թշնամու կորստի վերաբերյալ։

Հակառակորդի կորուստները նոյեմբերի 7-ի ժամը 21:00-ի դրությամբ հետևյալն են՝

264 ԱԹՍ

16 ուղղաթիռ

25 ինքնաթիռ

784 զրահատեխնիկա

6 ՏՈՍ

7630 զոհ

Ուստի, հնարավոր է՝ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը ստում է՝ կեղծ տվյալներ ներկայացնելով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ