07 01 2021

Այս խեղճուկրակն ինչ բանակցություններ է վարելու. Ավետիք Իշխանյանը՝ Փաշինյանի մասին

Այս խեղճուկրակն ինչ բանակցություններ է վարելու. Ավետիք Իշխանյանը՝ Փաշինյանի մասին

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որ հունվարի 11-ին Մոսկվայում Փաշինյանը եռակողմ հանդիպում է ունենալու Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի հետ։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

« Վաղն ուշ է լինելու.

Հունվարի 11-ին սպասվում է վարչապետի այցը Մոսկվա։ Այնտեղ կայանալու է Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հանդիպումը։ Հանդիպման օրակարգը գաղտնի է պահվում, դրա մասին կարելի է միայն կանխատեսումներ անել։ Կարծում եմ, որ այսօր այլևս մոլորվածներ չկան և հայաստանյան հանրությունը արդեն համոզված է, որ վարչապետ կոչվածը իր արարքները չի քննարկում «ժողովրդի» հետ։ Մոսկովյան հանդիպման հետ կապված, ունեմ հետևյալ մտահոգությունները․

-Ինչպե՞ս է պարտված, նվաստացած, Ադրբեջանի նախագահի և ողջ ադրբեջանցի ժողովրդի կողմից ծաղրուծանակի ենթարկված անձը հանդիպելու Ալիևի հետ։ Կամ ողջ աշխարհի կողմից արհամարհված նույն անձը հանդիպելու Պուտինի հետ։

Պատկերացնում եմ Պուտինի և Ալիևի հայացքները հանդիպման ժամանակ՝ խղճահարություն և արհամարհանք առաջինի, ծաղրելի ժպիտ երկրորդի կողմից։Իսկ հանդիպումից հետո, Ալիևի պատվիրակության հռհռոց։

Հարգելի հայրենակիցներ, այդ վերաբերմունքը վարչապետի նկատմամբ չի, այլ մեր ողջ ժողովրդի, որ մինչև հիմա հանդուրժում ենք մեզ բոլորիս նվաստացրած անձին։

-Լավ, այս խեղճուկրակը ինչ բանակցություններ է վարելու և ինչ փաստաթուղթ ստորագրի։

Իսկ, չե՞ք կարծում, որ ինչպես նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան բոլորիս համար անակնկալ եղավ, նման ստորացուցիչ փաստաթուղթ չի ստորագրվելու Մոսկվայում։Իսկ եթե նոր կապիտուլյացիոն փաստաթղթով , արդեն Սյունիքն ու Տավուշի գյուղերն են հանձնվում թշնամու՞ն։

Թե՞, էլի կգտնվեն արմենմարտիրոսյաններ, որ կպնդեն , որ դրանք պատմական Ադրբեջանի մասեր են եղել և հո պատերազմ չի՞ լինելու։ Ոտքի է պետք կանգնել, վաղն ուշ է լինելու։ Հետո չասեք, որ չէինք զգուշացրել»

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ