05 01 2021

Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի իր ստորագրությամբ հանձնել Շուռնուխը․ Աղասի Ենոքյան

Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի իր ստորագրությամբ հանձնել Շուռնուխը․ Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը գրում է․

«Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի իր ստորագրությամբ ադրբեջանական զորքին հանձնել Շուռնուխը։ Ցանկացած միջազգային փաստաթուղթ պետք է անցնի Ազգային Ժողով, Սահմանադրական Դատարան, ՀՀ նախագահ ինստանցիաները եւ նոր միայն իրավական ուժ ստանա։

Որքան էլ որ այս ինստիտուտների մասին պայծառ կարծիք չունենք, բայց դե էլի ընթացակարգեր են, ժամանակի կորուստ է։ Էլ չենք խոսում այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ չունեն եւ չեն կարող ուղիղ պայմանագրեր կնքել։ Դրա համար էլ ընտրվում է բանավոր պայմանավորվածությունների տարբերակը։

Նիկոլն ասում է․ «Եկեք», թուրքերն էլ զորքը բերում են Շուռնուխ։ Հետո ինչքան ուզում ես ասա՝ սահմանադրական, միջազգային իրավունք, եւ այլն, թուրքի զորքն արդեն այնտեղ ամուր կանգնած է»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ