Արևտմյան սահմանից լուր ստացանք, որ ադրբեջանցիք ասում են՝ Տիգրանաշենից դուրս եկեք։ Այս մասին այսօր՝ հունվարի 4-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ «Այսօր նման պահանջ են դրել, մի քանի օր ժամանակ են տալիս։ Տիգրանաշենը տալուց հետո մենք այլեւս Սյունիք չենք կարող գնալ։ Հայաստանի Հանրապետությունն ավարտվում է Արարատի մարզով»,- ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը