28 12 2020

Համարենք՝ հուզականության ֆոնի վրա եմ արել. Լուսինե Բադալյանը՝ մանդատը վայր դնելու վերաբերյալ գրառման մասին



Մանդատս վայր դնելու հարցում փոխեցի իմ որոշումը և չեմ մեկնաբանում այդ հարցը, համարենք հուզականության ֆոնի վրա արել: Մանդատը չեմ դրել, ուրիշ հարցեր կա՞ն: Ազգային ժողովում լրագրողների հարցերին ի պատասխան ասաց իմքայլական պատգամավոր Լուսինե Բադալյանը:

Հարցին՝ ինչի՞ է ծառայում ձեր մանդատն ու առհասարակ ի՞նչ է անում իշխանությունը, պատգամավորն ասաց. « ես ունեմ կիսատ թողած օրինագծեր, որոնք պետք է հասցնեմ : Իշխանությունը կարծում եմ՝ ինչով որ զբաղված է, ժամանակ առ ժամանակ դրա մասին տեղեկացվում եք»: 

Ինչ վերաբերում է հարցին՝ Փաշինյանին դավաճանության մեջ են մեղադրում, դուք է՞լ եք կարծում, որ նա դավաճան է, Լուսինե Բադալյանը պատասխանեց. «Ես այս հարցին չեմ պատասխանի, որովհետև կարծում եմ՝ ես չեմ, ոչ էլ դուք եք, ոչ էլ ինչ-որ մեկն է, որ կարող է մարդուն համարել դավաճան: Փաստերը կքննեն համապատասխան մարմինները, եթե կլինի դավաճանություն, ապա օրենքի ողջ խստությամբ կպատժվի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ