Հարգելի բարեկամներ, Գրիգոր Միանսյանն այսօր ազատվել է իր դիմումի համաձայն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը։
«Առաջինը հրաժարական տվեց Գրիգոր Մինասյանը, բայց դա չի նշանակում, որ միայն արդարադատությունում մենք ունենք խնդիր։ Ես ուզում եմ, որ կառավարության բոլոր անդամները, նախարարները, գերատեսչական մարմինները շատ լավ իմանան, որ խորհրդարանական վերահսկողությունը և վերահսկողության շրջանակներում բոլոր գործիքները կիրառվելու են, որպեսզի որևէ բացթողում չլինի»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը