25 12 2020

Ո՞նց կարող է հայ մարդը ասել, Ok, քանի թշնամին չի հասել Երևան, ես մնամ տանը. Իշխան Սաղաթելյան



Արդեն ավանդույթ է դարձել, ամեն մի ելույթից հետո ինչ-որ մի իրավապահ մարմին կանչում է բացատրություն տալու, Ոստիկանությունից դուրս գալուց հետո լրագրողներին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Այս անգամ գործը վերաբերում էր ՀՔԾ-ին դիմած իմ ելույթին։ Որևէ պարզաբանում ու բացատրություն չեմ տվել, քանի որ կարծում եմ, որ դրա անհրաժաշտությունը չկա։ Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, շարունակելու եմ այդ քաղաքական ելույթները, սա հայրենիքի փրկության պայքար է, և այսպիսի մեթոդներով մեզ որևէ մեկը ոչ կարող է լռեցնել, ոչ էլ պայքարից հետ պահել», - ասաց Իշխան Սաղաթելյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ