Տեղեկություն ստացվեց, որ հրաժարականի դիմում են ներկայացրել ՊՆ-ի ռազմական ոստիկանության պետի օպերատիվ գծով տեղակալ Ալեքսանդր Աղաջանյանն ու օպերատիվ ծառայության պետ Տիգրան Եղյանը: Այս մասին Հրապարակում ընդդիմության հանրահավաքին հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։
«Ըստ տեղեկությունների պատճառը եղել է այն, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ու ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը հրահանգել է նշված անձանց, որպեսզի նրանք նույնպես աշխատանքներ կատարեն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 19-ի կազմակերպած երթի համար մեծ թվով մարդկանց հավաքագրեն:
Աղաջանյանն ու Եղյանը հրաժարվել են կատարել այդ հանձնարարությունը եւ աշխատանքի ազատվելու դիմումներ են ներկայացրել»,-ասաց նա՝ հավելելով՝ այսպիսին է Նիկոլ Փաշինյանի համակարգը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը