22 12 2020

Մինչև ժամը 6-ը «Իմ քայլը» խմբակցությանը ժամանակ ենք տալիս մեզ հետ քննարկելու ստեղծված իրավիճակը. Սաղաթելյան



Մենք ստեղծված իրավիճակից լուծումներ գտնելու համար առաջարկում ենք մինչև ժամը 6-ը «Իմ քայլը» խմբակցությունը ներկայանա մեզ հետ երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու համար:

Հանրապետության հրապարակում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: 

«Հաշվի առնելով, որ մենք խորհրդարանական երկիր ենք և վերջին հաշվով խնդիրը լուծվելու է խորհրդարանում, այս պահից սկսած ժամանակը գնում է: Մինչ ժամը 6-ը սպասում ենք, որպեսզի «Իմ քայլը» խմբակցությունը ներկայանա համատեղ ստեղծված իրավիճակը քննարկելու համար:

Այս պահին շրջափակված է կառավարության շենքը, դատախազության շենքը, ԿԳՄՍ նախարարության շենքը: Անհնազանդության, բողոքի ակցիաները շարունակվում են, նկատի ունեցեք, հարգելի քաղաքացիներ, որ սա հետևողական վճռական, համառ պայքար է լինելու»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ