Մենք ստեղծված իրավիճակից լուծումներ գտնելու համար առաջարկում ենք մինչև ժամը 6-ը «Իմ քայլը» խմբակցությունը ներկայանա մեզ հետ երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու համար:
Հանրապետության հրապարակում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Հաշվի առնելով, որ մենք խորհրդարանական երկիր ենք և վերջին հաշվով խնդիրը լուծվելու է խորհրդարանում, այս պահից սկսած ժամանակը գնում է: Մինչ ժամը 6-ը սպասում ենք, որպեսզի «Իմ քայլը» խմբակցությունը ներկայանա համատեղ ստեղծված իրավիճակը քննարկելու համար:
Այս պահին շրջափակված է կառավարության շենքը, դատախազության շենքը, ԿԳՄՍ նախարարության շենքը: Անհնազանդության, բողոքի ակցիաները շարունակվում են, նկատի ունեցեք, հարգելի քաղաքացիներ, որ սա հետևողական վճռական, համառ պայքար է լինելու»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը