19 12 2020

Իսպանական Սանտա Պաու քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

Իսպանական Սանտա Պաու քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

Իսպանիայի Խիրոնա նահանգի Սանտա Պաու քաղաքի վարչակազմը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը՝ ընդունելով «Բարսելոնայի հայկական մշակութային միության» ներկայացրած միջնորդագիրը։ Այս մասին տեղեկանում ենք Իսպանիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

Հաղորդվում է, որ Սանտա Պաու քաղաքը նաև դատապարտել է 2020թ․սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան և Թուրքիայի ակտիվ միջամտությունը, ինչպես նաև ադրբեջանական զինուժի կողմից իրագործված ռազմական հանցագործությունները։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Իսպանիայի Կաստեյո դե լա Պլանա քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարություն։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ